News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանն այժմ ավելի թանկ գնով կիրականացնի աղբահանությունը, քան նախկինում էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանը 600 մլն դրամ ավելի կվճարի նոր օպերատորին, քան «Սանիթեք»-ին էր վճարում:

«Նոր օպերատորին 600 մլն դրամով ավելի է վճարվում, սակայն դրա մեջ կապիտալ ներդրումները հաշվարկված չեն, քաղաքապետարանը նախկինում Սանիթեքին վճարում էր 5.2 միլիարդ  դրամ, որի մեջ նաեւ  մտնում էին  նաեւ «Սանիթեք»-ի կատարած կապիտալ ներդրումները: Եւ դրանից հաշվարկվում էր նաեւ ավելացված արժեքի հարկը: Հիմա իրենք առանձնացրել են կապիտալ ներդրումների մասը, մի քանի միլիարդ ներդրում արդեն կատարել են եւ եկող տարի նախատեսվում է 1.1 միլիարդ եւս կապիտալ ներդրում, բացի դրանից 4.6 միլիարդ դրամ համայնքային հիմնարկի պահպանման ծախսերի համար: Եթե դա իրականացնեն մասնավոր կազմակերպություն, ապա դա կդառնա 5.6  միլիարդ դրամ, չհաշված կապիտալ ներդրումները եւ կստացվեր, որ մեր ծառայության  արժեքը   այդ գումարով ավելի թանկ է նստում մասնավորից: Կստացվեր, որ այն պնդումները, որ քաղաքապետարանն ասում է` ավելի էժան կանենք, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Խաժակյանը մայրաքաղաքի սանիտարական մաքրման վիճակն այս պահին անբավարար գնահատեց. «Ճիշտ է, նախկինի նման աղբն աղբամաններից չի թափվում, բայց  սանիտարական մաքրման վիճակը շարունակում է մնալ վատ վիճակում: Վատ են աշխատում եւ իրենք էլ խոստովանում են, որ վատ են աշխատում եւ ես անբավարար եմ գնահատում»:

Նշենք, որ քաղաքապետարանի 2020թվականի բյուջեի ծրագրով «Սանիթեք»-ից շուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին:

Տպել