News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ են ընդունել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման եւ կազմակերպման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 91, միաձայն), «2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի: Դրանց թվում են՝ Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 91, միաձայն), «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 90, միաձայն), Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 80, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 6), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 61, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 10), Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 90, միաձայն), «Սոցիալական բնակարանի բնակֆոնդում ապրող միայնակ թոշակառուներին հասցեական սոցիալական օգնության մասին» օրինագիծը (կողմ՝ 90, միաձայն), Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 70, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 9), Քրեադատավարական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 69, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 1), «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 80, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 7):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ