News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որ ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի նոյեմբերի 6-ից դասադուլ էին անում, 3 օրով կդադարեցնեն այն: Այս մասին NEWS.am-ին հակտնեց ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը:

«Մենք անդրդվելի ենք, բայց շատ ենք հարգում մեր դասախոսներին, նրանց հորդորները լսելով ժամանակավորապես  դադարեցնում ենք դասադուլը»,- ասաց նա:

Ուսանողները պատրաստվում են դիմում հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին եւ արձագանք ստանալուց հետո դասադուլի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ վիճահարույց օրինագծով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել ոչ պարտադիր: Դասախոսները միացել էին ուսանողների բողոքին, իսկ երկու օր առաջ իրենց բողոքների շուրջ քննարկում ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նշենք, որ 13-րդ օրն է ԿԳՍՄ նախարարության շենքի դիմաց շարունակվում է շուրջօրյա նստացույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ