News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, որ Ադրբեջանցին կարողացել է ներթափանցել հայկական միջոցառմանը եւ իր օրակարգը թելադրել, մեզ համար անհաջողություն է՝ ինչպես արարողակարգի, այնպես էլ անվտանգության տեսակետից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ «Ակնհայտ է, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, եւ պարզ է, որ շարքայիններից չէ՝ հաշվի առնելով, որ նա նաեւ Ադրբեջանի նախագահի հետ լուսանկար ունի»,- նշեց նա։

Քաղաքագետի խոսքերով, ադրբեջանցու ներթափանցումը միջոցառմանը խոսում է այն մասին, որ այդ ոլորտում պրոֆեսիոնալիզմի տեսակետից ամեն ինչ չէ կարգին։ «Ինչ վերաբերում է բարի ժեստերին, ապա դրանք լուրջ լսարանի վրա ազդեցություն չեն թողնում, քանի որ մյուսներից ավելի լավը երեւալու մարտավարությունը արդեն շատ հնացած է»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր հայ համայնքի հետ, հայտնվել էր ադրբեջանցի Աթա Աբդուլաեւը եւ փորձում էր սադրանք հրահրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ