News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանությունը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձեւը Սպիտակ տան խնդրանքով:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան դեսպանությունյունից հայտնեցին, որ իրենք ծանոթ են հրապարակումներին:  «ԱՄՆ դեսպանությունը տեսել է ձեր հիշատակած հրապարակումը։ Խնդրո առարկա բանաձեւը ընթացքի մեջ գտնվող օրենսդրական գործընթացի մաս է,  եւ այս պահին մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց: 

Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել․ մենք սգում ենք Օսմանյան կայսրության վերջին տարիների տեղահանություններին ու կոտորածներին զոհ գնացած 1,5 միլիոն հայերի համար եւ ամեն տարի հիշատակի տուրք ենք մատուցում, որպեսզի պատմության այս մութ գլուխը երբեք մոռացության չմատնվի»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ Axios պարբերականի, երբ սենատորը դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան աշխատակիցը նրան խնդրել է Սենատ վերադառնալ եւ արգելափակել բանաձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ