News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին քննարկում է աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ ատելության հրահրման գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխումների քննարկման համար, տեղեկացնում է NEWS.am-ը։ Հիմնական զեկուցողը կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սարգիս Խանդանյանն է։

Ինչպես նշեց պատգամավորը, աշխատանքային խմբի խնդիրը միջազգային փորձի քննարկումն է եւ համապատասխան օրենսդրական բազայի մշակումը, որը թույլ կտա ապագայում պայքարել պորտալների ֆեյք նորությունների, ինչպես նաեւ ատելության քարոզչության դեմ՝ չվնասելով կառավարման դեմոկրատական համակարգի եւ դեմոկրատական պետության հիմքերից ու արժեքներից մեկը՝ խոսքի ազատությունն ու տեղեկատվություն ստանալու ազատությունը։

Քննարկումների ընթացքում խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց իր տխուր փորձը՝ նշելով, որ նախընտրական շրջանում ինքը նույնպես դարձել է նման հարձակումների թիրախ։ Զոհրաբյանը նաեւ որոշակի անհանգստություն հայտնեց եւ ընդգծեց, որ ատելության հրահրման դեմ պայքարը պետք է իրականացվի, բայզ խիստ զգույշ, որպեսզի ոչ մի կերպ չվնասի «ռեալ» ԶԼՄ-ների ազատ հասարակության համար օգտակար աշխատանքը։

Պատգամավորը նաեւ ասաց, որ աշխատանքային խումբը պետք է քննարկի ֆեյք էջերի խնդիրը սոցիալական ցանցերում, որոնց օգնությամբ, անգամ մի շարք պետկառույցների եւ ՊՈԱԿ-ների աջակցությամբ, ահաբեկվում է այլընտրանքային, հաճախ ընդդիմադիր կարծիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ