News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հեռացնելու հարցին։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Գրպանային ընդդիմության թշվառությունը:

Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:

Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:

Հետո ինչ-որ վարչության պետի:

Հետո ինչ-որ գյուղապետի:

Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:

Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:

Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ