News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկվի նաեւ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարության հայտարարությունը, թե քննարկում են Երեւանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչլու հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն նիստից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ