News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հերքել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը, հայտնում է BBC News-ը:

«Ամեն ինչից անկախ՝ Իրաքից դուրս գալու որոշում չի կայացվել: Ես չգիտեմ, թե դա ինչ նամակ է... Մենք փորձում ենք պարզել, թե այն որտեղից է հայտնվել, ինչ է դա: Բայց Իրաքից դուրս գալու որոշում չի եղել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նա:

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հրապարակված նամակը «սխալմունք» է եղել:

Նրա խոսքով՝ դա եղել է վատ կազմված սեւագիր, որն անգամ ստորագրված չէր եւ չպետք է հրապարակվեր:

«Այն (նամակը) ուղարկվել է մի քանի իրաքցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Հետո մեկի ձեռքից մյուսին է ուղարկվել, այնուհետեւ հայտնվել է ձեզ մոտ»,- պարզաբանել է Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խոսքը, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս չեն գալիս:

Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ մեջբերելով իր տրամադրության տակ հայտնված նամակից:

Գործակալությունը հայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Ուիլյամ Սիլին եւ հասցեագրված էր Իրաքի պաշտպանության նախարարությանը:

Գործակալության հայտարարությամբ՝ նամակի իսկությունը հաստատել էր Իրաքի պաշտպանության նախարարությունից աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ