News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձանցից 3-ի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ որոշումները բողոքարկվել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Թեեւ ինչպես նախաքննությունն իրականացնող մարմնի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար տեղեկատվություն տարածվում է հանրությանն առավելապես որպես «երեխաների ապօրինի ոդեգրման գործ» հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, այդուհանդերձ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Նախորդ տարեվերջին վերաքննիչ բողոք է տարվել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Դատախազության համոզմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետեւաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ:

Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել:

Նախօրեին վերաքննիչ բողոք է տարվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Վերջին երկու անձանց դեպքում էլ համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը, կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ:

Մյուս երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքացի Ա. Գարսանցյանի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավված «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրենի տեղակալ Ա. Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազություն դեռեւս չի ստացվել:

Դրանք ստանալուց եւ հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո Դատախազությունն օպերատիվ կերպով դիրքորոշում կարտահայտի բողոքարկման հնարավորության վերաբերյալ: Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ եւ ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած եւս կբողոքարկվեն:

Հավելեմ նաեւ, որ դատախազական պատշաճ եւ հետեւողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսեւորումները, ինչպես նաեւ դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ:

Հընթացս թույլատրելիի սահմաններում կտրվեն անհրաժեշտ տեղեկություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ