News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Տիգրան Աթանեսյանը։

Հարցին՝ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, Աթանեսյանն ասաց. «Հույսներս նորմալ դատավորն է, որ լավ դատավոր լինի, պետք է բավարարի մեր բողոքը»։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, դատարանը բավարարեց ՀՔԾ քննիչի միջնորդությունը, եւ Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ