News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Նշենք, որ ՊՎԾ-ի հաշվետվությունում նշված էր, որ Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաեւ շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:

Նշենք, որ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական եւ ծառայողական բնութագրերով կոշիկների եւ կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:

Սեդա Աղբալյանը ասաց, որ ընթացքի մեջ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել