News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի ընդունում իր առնչությունը Գյումրիում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հետ կապված: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը անդրադարձավ իրեն հարցաքննության կանչելուն:

«Ինչ-որ հիմա ասում են, դատարկություն է: Էդ 1600 անգամ ստուգվել է ու «Օազիս» սրճարանը մենք մեր քաղաքին ներդրում ենք արել,սարքել ենք: Ամբողջ թույլտվությունները կան, բոլոր կառույցներով անցած, վկայականը տված: Հիմի էս սրանք ինչի՞ են զարթնե, զարմանալի է, հերթական շոուն»,-ասաց նա:

Նա նշեց, որ «Թումո» կենտրոնի ստեղծման համար առաջինը ինքն է 30 հազար դոլար վճարել եւ զարմանում է, թե հիմա ինչ է պատահել:

«Պրոստը, մտածում եմ, թե ինչի՞ են սրանք էսքան չարացած: Հայաստանում հատուկ ինստիտուտ է աշխատում, որը աշխատում են այն մարդկանց վրա, որոնք խիղճ ունեն, հավատք ունեն եւ հայրենասեր են: Թշնամի են իրանք մեր պես տեսակին, էս 10 տարի հալածվում ենք, հլը սրանցից չպրծանք, իրանք թող մտածեն իրենց օֆշորների մասին»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե օրենքը անպայման պահանջի ներկայանալ նախաքննական մարմին, ինքը կներկայանա, իսկ եթե չի պահանջում, չի ներկայանա:

Նա հավելեց, որ կադաստրի օրինական վկայական ունի, որ տարածքն իրեն է պատկանում, իսկ հարցին, թե քաղաքապետարանը որեւէ հայտարարություն տարածել է դրա հետ կապված, նա ասաց, որ քաղաքապետարանը արդեն 10 տարի գույքագրում է անում:

«Էդ տղեն էդպես կլյաուզնիկ, էդպեսի շառ, մենք չէինք տեսել մեր կյանքի մեջ: Չնայած սրան վախեցնում են, էսի էդքան բան չունի, մի խոսքով` մենք կառուցել ենք, չենք քանդել: Թող ինքը գնա իր գարեջրի գործարանի մասին մտածի, 0 դրամներով սեփականաշնորհել է, թող գնա հրուշակեղենի գործարանի մասին մտաածի էդ փալասը, որ 0 դրամներով սեփականաշնորհել է, թող ինքը մտածի, ես մտածելու բան չունեմ: Բայց ոչինչ իրանք էլ կպատասխանեն, վերեւ Աստված կա»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում պարզել է, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ