News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում առաջադրվելու ցանկություն չունեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նա ասաց, որ այդ հարցով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկում չի ունեցել․ «Այդ թեմայով նախարարի հետ չեմ հանդիպել»։

Հարցին՝ այլ թեմայով հանդիպում ունեցե՞լ է, Գաբրիելյանն պատասխանեց․  «Ընդհանուր քննարկումներ են եղել, որի ժամանակ ներկա եմ եղել»։

Իր գիտական կոչման մասին հարցին ի պատասխան էլ Վաչե Գաբրիելյաը նշեց, որ ունի «ամերիկյան դոկտորի կոչում, բայց ոչ տեղական»։

Հիշեցնենք, որ ամմուլում տեղեկություն կար, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որ Վաչե Գաբրիելյանը դառնա ԵՊՀ ռեկտոր։

Հավելենք, որ ավելի վաղ Վաչե Գաբրիելյանը նշանակվել էր Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան։

Տպել
Ամենաշատ