News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու  որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։

Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։

Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ