News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Առաքելյանը հայտնեց, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։

Նա հայտնեց, որ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել են ԵԽ-ի՝ համավարակով պայմանավորված կալանավորին ազատ արձակելու հայտարարությունը. «Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում։ Դա նույնպես բարձրաձայնել եմ դատարանում»։

Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ