News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գազի սակագինը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները եւս պահպանվելու են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Գազպրոմ»-ը մեկ գին է ներկայացրել բալորի համար, բայց խմբերի դասակարգումը հանձնաժողովն է իրականացնում։ Մենք դասակարգել ենք, որ բնակիչ բաժանորդների համար գործող սակագինը կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 100 հազար դրամ»,- ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով՝ ըստ ներկայացված հաշվարկների գազի գնի որոշակի բարձրացում կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար․ «Ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքնորի եւ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվողների համար գազի գինը հիմնավորված կլինի 212 դոլարից բարձրացնել 224 դոլարէ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմ»-ն առաջարկում էր թանկացնել մինչեւ 283 դոլար»։

Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար․ «Ամսական մինչեւ 10 հազար խ/մ-ի համար, սակագինը եւս պետք է նույնը մնա՝  1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ։ 10 հազար խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255․92 դոլար

Նշենք, որ հունիսի 4-ին, հանձնաժողովում նախատեսվում է հանրային քննարկում, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են գրանցվել եւ այդ աշխատանքային քննարկմանը մասնակցել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախը կորցրել է էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը
Պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքաված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է...
Նավթի համաշխարհային գներն ընկնում են
WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.71 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 45.02 դոլարի...
ԵՏՀ-ում հայտարարել են, որ 2021-ին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների վերաբերյալ պայմանագրի նախագիծ
Մյասնիկովիչը նաեւ հայտնել է, որ ԵԱՏՄ-ն անցնում է զարգացման նոր փուլի եւ պատրաստ է առաջարկել 200 մլրդ դոլարի չափով նախագծեր...
Նավթի համաշխարհային գներն ընկնում են
WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.27 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 45.16 դոլարի...
Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
Ռեակտորի թրծումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները․․․
Ամենաշատ