News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի առողջական վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել՝ Արսեն Մկրտչյանին կալանավորելու որոշման դեմ։

«Արսեն Մկրտչյանն առաջին խմբի հիվանդ է։ Չկա այնպիսի օրգան, որ խնդիր չունենա։ Նա արդեն 5 տարուց ավելի է, ինչ բժիշկների խիստ հսկողության ներքո է եղել, եւ հիմա առավել եւս բժիշկների հսկողության կարիք ունի։ Առողջական վիճակն օր օրի վատանում է»,- ասաց Էլբակյանը։

Պաշտպանը նշեց, որ ՔԿՀ-ում էլ բժիշկների հսկողություն կա, սակայն Արսեն Մկրտչյանը ծանր վիճակում գտնվող հիվանդներից է, անհրաժեշտ են նեղ մասնագիտական ունակություններով բժիշկներ։

Անդրադառնալով երկրում առկա համավարակին եւ դրա վտանգի առկայությանը՝ պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը 1977 թվականի ծնված է, սակայն առողջական խնդիրները բավարար են, որպեսզի Մկրտչյանը դասվի ամենախոցելի խմբում։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

 

Տպել
Ամենաշատ