News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ազատավան գյուղից 67-ամյա Տիգրան Թադեւոսյանի հարազատներն ահազանգում են, որ թեեւ տղամարդը ռիսկային խմբում է եւ արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսի սիմպտոմներ ունի, չեն թեստավորում եւ չեն հսոպիտալացնում։ Տղամարդու դուստրը՝ Մարիամ Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղամասային բժիշկն այցելել է, ասել՝ տնային պայմաններում կարող է բուժվել, մինչդեռ իր հայրիկի վիճակը գնալով վատանում է։

«Ամբողջ գիշեր շատ վատ է եղել, ջերմությունը՝ 38,5 է բարձրանում, խեղդվում է հազից, այնքան դաժան է, մի րոպե չի քնել։ Բուժարանի բժիշկը եկել, հազիվ նայել է երեկ, ասել է՝ միտք չկա ձեզ տանելու հիվանդանոց»,- ասաց նա։

Ընդամենը մի քանի օր առաջ Մարիամն ահազանգել էր, որ իր 66-ամյա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն նրան չեն հոսպիտալացնում։ Նա NEWS.am-ին պատմել էր, որ 9 օր է՝ մայրը վատ վիճակում է եղել, բազմաթիվ ահազանգերից հետո 6-րդ օրը թեստավորել են, թեեւ ասել էին, որ կտեղափոխեն հիվանդանոց, բայց 9-րդ օրն էր՝ չէին արել։ Մամուլի հրապարակումներից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ նա երկկողամանի թոքաբորբ ունի, այսօր ստիպված են եղել նրան միացնել թթվածնային սարքին։

«Հիմա մեր բժիշկը հայրիկիս ստուգել է, ասել է՝ թոքերն 90 տոկոսով մաքուր են, բայց մայրիկինս էլ էր այդպես, հետո պարզվեց, որ թոքաբորբ ունի։ Ուզում ենք, որ գոնե բժիշկների հսկողության տակ լինի հայրս, հատկապես, որ տարիներ առաջ թոքերի խնդիր է ունեցել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը Հայաստանում չի գտնվում, Հայաստանի քաղաքացի չի, ինչով պայմանավորված չի կարողանում գալ։ Նրա մորն ու հորը խնամում է հարսը, որ 5 ամսական հղի է, տանը կա եւս մեկ մանկահասակ երեխա, որի մոտ նույնպես թեթեւ սիմպտոմներ են նկատել։ Ամուսինների որդին նույնպես Հայաստանում չի, այս օրերին կազմակերպվում է նրա վերադարձը հատուկ չվերթներից մեկով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ