News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի կարճումն իրավական առումով փայլուն որոշում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այս գործի լուծման համար սա միակ օրինական ելքն էր։ Այն որ օրինական լուծում տալու համար հարկ է լինելու ունենալ գիտելիքների համապատասխան պաշար, փորձ ու խիզախություն դա փաստը։ Դավիթ Բալայանը ունեցավ խիզախություն եւ կայացրեց այդ փայլուն որոշումը»,- ասաց Վարոսյանը։

Փաստաբանը նշեց, թե ինչ հիմքերով է դատարանը կարճել գործը.

«Դատարանը գտել է, որ ի սկզբանե քրեական գորխի հարուցման պահից սկսած ամբողջ վարույթը եղել է ապօրինի. այն ինչը մենք մեկ տարի շարունակ պնդում էինք։ Փաստացի, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու, առանց ԲԴԽ-ի համապատասխան թույլտվության։

Դատարանը գտել է նաեւ, որ վերագրվող արարքը չի համապատասխանում ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի նախատեսված հանցակազմին։ Այսինքն՝ անգամ եթե հետապնդումը լիներ օրինական, միեւնույն է, դատավորի գործողություններում հանցակազմ չկար։

Դատարանը գտել է նաեւ, որ եթե անգամ վերագրվող արարքը ձեւականորեն համապատասխաներ ՔՕ որեւէ հոդվածի նախատեսված հանցակազմի տարրերին, ապա տեղի ունեցածը չի կարող որակվել որպես հանցագործություն այն պատճառով, որ դա հանրութան համար չունի որեւէ հետեւանք»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այս դեպքում էլ խուզարկություններ իրականացվեն դատավոր Դավիթ Բալայանի աշխատասենյակում, փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք չպետք է որեւէ բանից վախենանք։ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում որեւէ մասնագետ ոչնչից չպիտի վախենա։ Եթե մենք չվախենանք, ապա Հայաստանում կկայանա անկախ դատական համակարգը։ Եթե սկսենք վախենալ, ապա կկործանենք մեր պետությունը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում,  նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ