News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նաիրի բկ-ի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել էր գիտակցությունը։

NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց շտապ օգնության մեքենայով։

«Ճնշում մի քիչ ցածր է։ Վերակենդանացման բաժանմունքում է։ Ոչ մի ախտորոշում չենք կարող տալ, դեռեւս հետազոտում չենք իրականացրել»,- ասաց Անատոլի Գնունին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ