Այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում է կայացել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում։ 

Մեր տեղեկություներով հանդիպմանը մասնակցել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ից Արթուր Գրիգորյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչներ։

NEWS.am- ի հետ զրույցում  ՀՅԴ ԳՄ ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քննարկել են քաղաքական իրավիճակը եւ բոլորի մոտ էլ կա  կա փոխըմբռնում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: