News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան` վերջին տարիների Բաքվի եւ Հայաստանի միջեւ դաժան մարտերի ֆոնին, հաղորդում է Al Arabiya-ն` վկայակոչելով պաշտոնյաներին եւ հետախուզական աղբյուրները:

«Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են օտարերկրյա զինյալներ եւ վարձկաններ օգտագործելու մեջ: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանն «ամենամեծ սպառնալիք» է համարել տարածաշրջանում, Սիրիայից զինյալներ է ուղարկել Բաքու»,- նշում է պարբերականը` հավելելով, որ «Ռուսաստանը, որը Հայաստանում ռազմաբազա ունի, մեղադրում են հայկական ուժերին աջակցելու համար գրոհայիններ ուղարկելու մեջ: Թուրքիան եւ Ռուսաստանը հերքել են միջամտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը:

Սակայն մարտերի թեժացմանը զուգահեռ ավելի շատ երկրներ են ներքաշվում տարբեր քաղաքական եւ ռազմավարական շահերի մեջ: Իսրայելը եղել է Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողներից մեկը` չնայած այն բանին, որ Հայաստանը հենց այս ամիս էր պաշտոնապես դեսպանատուն բացեց Թել Ավիվում:

Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ զենքի մեծ առեւտուր է տարվում: Անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ հետախուզական աղբյուրը Al Arabiya English-ին հայտնել էր, որ Իսրայելը զենքով ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»:

«Իսրայելը զենք է մատակարարում [Ադրբեջանին]: Այսօր Իսրայելից երկու բեռնատար թռիչք է արդեն վայրէջք կատարել Բաքվում»,- ասել է աղբյուրը: «Այս թուրքական անօդաչու սարքերը հնարավոր չէ կանգնեցնել», - հավելել է աղբյուրը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Axios-ին ասել է, որ Բաքվի եւ Իսրայելի համագործակցությունը պաշտպանության ոլորտում գաղտնիք չէ: Հաջիեւը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանն իսրայելական «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» է օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում:

Ինչ վերաբերում է թուրքական անօդաչու թռչող սարքերին, ապա ադրբեջանցի պաշտոնյան ասել է. «Եթե Հայաստանը վախենում է Ադրբեջանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերից, ապա պետք է դադարեցնի իր օկուպացիան»:Ֆրանսիայի նախագահը եւս դատապարտել է Թուրքիայի վերջին մեկնաբանությունները` դրանք «խելացնոր եւ վտանգավոր» անվանելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ