News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակում է կանխվել, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն: Անվտանգության ուժերը ծագումով Կենտրոնական Ասիայից 1999-ին ծնված տղամարդու են բերման ենթարկել, ով միջազգային ահաբեկիչների ցուցումով հարձակում էր նախապատրաստում «իշխանական մարմինների շենքերից մեկի» վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետաքննության համաձայն` հետագայում տղամարդը պատրաստվում էր մեկնել Մերձավոր Արեւելք:

Ձերբակալվածի թաքստոցում ինքնաշեն ռումբի բաղադրիչներ են հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաեւ գրոհայինների նամակագրությունը, պայթուցիկ նյութերի պատրաստման հրահանգներ եւ ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութ:

Ինչպես ամռանը հայտնել էր ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, վերջին տասը տարում Ռուսաստանում կանխվել է գրեթե 160 ահաբեկչական հարձակում, 2019-ին` 43, իսկ այս տարի` ավելի քան 20:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ