News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ընդգծելով, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե իբր համաձայնություն չկա հարցերի շուրջ, իրականությանը չի համապատասխանում։

«Շատ դրական մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում գրեթե տարաձայնություն չկա։ Պատերազմի առաջին իսկ օրից ընդդիմադիր քաղաքական ուժերը բացառիկ կեցվածք և միասնականություն են ցուցաբերել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Քննարկումներին մասնակցում են ավելի վաղ համատեղ հայտարարությամբ հանդես եկած արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները։ Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Բարգավաճ Հայաստանը» նույնպես մասնակցում է քննարկումներին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ ակտիվ շփումներ են ընթանում, նրանք քննարկվող նյութի մանրամասներին տեղյակ են։

Քաղաքական ուժերը քննարկումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ Թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այդ հայտարարությունը, Իշխան Սաղաթելյանը ժամկետներ չի նշում, պատճառաբանելով՝ ինքը լիազորված չէ բոլոր կուսակցությունների անունից խոսել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օրեր շարունակ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ հայտարարություն դեռ չկա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքում է․

«Քաղաքական պրոցես է, իրավիճակն էլ շատ նուրբ ու զգայուն է։ Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է»։

Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ նկատի ուներ, երբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշում էր, որ «Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի... Հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու»։

«Ես ընդամենը կվերահաստատեմ իմ հայտարարությունը, դրա բացվածքը կանեմ ճիշտ ժամանակին, հիմա նպատակահարմար չեմ գտնում, կարծում եմ՝ հասկացողը հասկացել է՝ ինչի մասին է խոսքը»,- ի պատասխան ընդգծեց նա՝ հավելելով․

«Մենք պատերազմի մեջ ենք, բոլորիս ուշքն ու միտքը Արցախում, Շուշիում է։ Մեր յուրաքանչյուր քայլն ու գործողությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել միասնական հաղթանակ։ Իսկ Դաշնակցության ընդհանուր կեցվածքը հայտնի է բոլորին, մեր վաշտերը շարունակում են լինել առաջնագծում, շարունակվում է նոր ջոկատների տեղափոխումը Արցախ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ