Armlur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի խոսքը պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Հայկ Սարգսյանի մասին է:

Հիշեցնենք որ քիչ առաջ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին։