News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում: Այս մասին նա ասել  «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում:

Ի պատասխան հարցի, թե խոսում են, որ նախատեսվում է սահմանները բացել, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, թե ինչ պետք է անել, նախարարն ասել է.

«Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։

 Ըստ նախարարի` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ