ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 509.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 613.77 դրամ (աճել է 6.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.29 դրամ (աճել է 2.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.73 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 361.04 դրամ, ոսկի՝ 28,729.18 դրամ, պլատին՝ 15,957.49 դրամ: