News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուս հետաքննիչները վերաորակավորել են Ադրբեջանի կողմից Ադրբեջան-Հայաստան սահմանին խոցված ռուսական Մի-24-ի մասին գործն ավելի ծանր հոդվածի շրջանակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

«Քրեական գործը, որն ի սկզբանե հարուցվել էր անզգուշությամբ մահվան հանգեցրած թռիչքների խախտման հոդվածի շրջանակում վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի՝ երկու կամ ավելի անձի կանխամտածված սպանություն»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ, եթե առաջին դեպքում նախատեսված էր մինչեւ 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդ դեպքում՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Ընդ որում՝ այդ որոշումը կայացվել է գործի շրջանակում իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում:

Աղբյուրը դժվարացել է ասել՝ որքան կտեւի քննությունը: «Այդ հարցում կան որոշակի դժվարություններ այն կապակցությամբ, որ կասկածյալները գտնվում են ուրիշ պետության տարածքում»,-նշել է զղբյուրը: Նրա խոսքով՝ հետաքննությունը վարում են Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված ռազմական քննիչները:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: 2 մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Ուղղաթիռը խոցվել է ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 100 կմ հեռավորության վրա: Դեպքի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել եւս մեկ զինծառայող:

Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը, որը հայտարարել է, որ «սխալմամբ» է խոցել ուղղաթիռը: Բաքուն ներողություն է խնդրել եւ խոստացել փոխհատուցում վճարել:   

Նույն օրը երեկոյան ստորագրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարությունը ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ