News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները փոխանցվել են պետբյուջե: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ ռազմական դրության պայմաններում դա թույլ է տվել բոլոր ծախսերն իրականացնել առավելագույնս արագ եւ ժամանակին: Այդ թվում եղել են նաեւ խոշոր ծախսեր:

«Պետբյուջեի շրջանակում միջոցների ծախսման մասին հաշվետվություն կներկայացվի մայիսին խորհրդարանում լսումների ժամանակ: Առաջին հերթին այդ հաշվետվությանը հնարավոր կլինի ծանոթանալ Ազգային ժողովում»,-նշեց Գրիգորյանը:

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում հիմնադրամին է փոխանցվել մոտ 170 մլն դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ