News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր հաղորդագրություն է տարածել՝ Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ համացանցում հայտնված տեղեկությունների հետ կապված։

Հաղորդագրության մեջ ասվում է․

«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու եւ չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»։

Նշենք, որ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր,  որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման:

«Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Մանրամասները հաջորդիվ։ Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սեւ ցուցակում»,- գրել էր նա։

Արձագանքելով այս տեղեկատվությանը, Քաղավիացիայի կոմիտեն ժամեր առաջ եւս մեկ հաղորդագրություն էր տարածել, ընդգծելով, որ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել, եւ ՔԱԿ-ը տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է,...

Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Вторник, 23 февраля 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ