News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Սյունիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողված այցը:

«Լուրեր» ծրագրի 20 րոպեանոց թողարկումը ժամը 13:00-ին սկսվել է «Զանգեզուրի միջանցքն» ուժով վերցնելու Ադրբեջանի նախագահի սպառնալիքի հետ կապված ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունից: Սակայն ոչ մի խոսք չի հնչել Զանգեզուրում վաղ առավոտվանից կատարվող իրադարձությունների մասին, որի բնակիչները զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում Ագարակ եւ Մեղրի քաղաքներում՝ Փաշինյանին դավաճան անվանելով եւ անհապաղ պահանջելով լքել մարզը:

Դրա փոխարեն Հ1-ը մանրամասն ներկայացնում է ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերը, ինչպես նաեւ «Դոնբասի ցանկացած կետում» հանդիպելու՝ Ուկրաինայի նախագահի կոչը ՌԴ նախագահին: Ակնհայտ է, որ իշխանության լրիվ հսկողության տակ գտնվող հեռուստաալիքը ցուցումների է սպասում, որպեսզի մոնտաժի տեսանյութը, քանի որ Սյունիքի բնակիչները հայհոյանքներ են հնչեցրել Փաշինյանի հասցեին:

Նշենք, որ օրերս կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը պետբյուջեից 427 մլն դրամ է տրամադրել մայրաքաղաքային ծածկույթի առանձին տեղեկատվական ալիք ստեղծելու համար՝ երկրում կատարվող իրադարձությունների բազմակողմ եւ օպերատիվ լուսաբանումն ապահովելու նպատակով:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ