News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները մեթոդաբար ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները Արցախի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի համար մեկնաբանելով Նժդեհի հուշարձանի վերաբերյալ Ադրբեջանի նախարար Բայրամովի հայտարարությունները, որ նա արել է Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հայաստանում ազգայնականների հերոսացման հարցը նախապես պատրաստված հարց էր: Դա պարզ է նույնիսկ տեղեկատվական քաղաքականությունից հեռու մարդուն: Բնականաբար, ՌԴ ԱԳՆ ղեկավարը շատ պրոֆեսիոնալ եւ հասկանալի պատասխանեց հարցին՝ ասելով, որ ազգայնականության փառաբանումն անընդունելի է, ընդ որում՝ հասկացրեց, թե որտեղ է տեղի ունենում այդ փառաբանումը: Լավրովը դիվանագիտորեն եւ ճիշտ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ Նժդեհի դեմ Ադրբեջանի կողմից հովանավորվող արշավի շուրջ դիսկուրսի մեջ չմտավ: Ցավոք, այո, մենք տեսնում ենք, որ շատ երկրներում, հատկապես, որքան էլ դա պարադոքսալ լինի, ֆաշիզմից տուժած երկրներում նեոնացիստական տականքների եւ նացիզմին բնորոշ բոլոր նողկալի դրսեւորումների հերոսացումը: Մենք նույնպես խստորեն դատապարտում ենք նացիզմի եւ ֆաշիզմի դրսեւորումները եւ հերոսացումը, որտեղ էլ դա տեղի ունենա:

Բայց ի՞նչ ասաց ադրբեջանցի նախարարը: Պատրաստված հարցի պատասխանը հստակ ցույց է տալիս, որ Նժդեհի հուշարձանի շուրջ բարձրացված աղմուկի ետեւում Ադրբեջանն է կանգնած, եւ նա էլ հովանավորում է քարոզարշավը: Ամենաբարձր մակարդակով սլաքների նպատակային տեղափոխումը, նույնիսկ գիտակցելով նման քաղաքականության ձախողված լինելը, շարունակվում է, եւ նախարարը դա հստակ ցույց տվեց: Ընդ որում՝ մոռանալով այն, ինչ կատարվում է հենց Ադրբեջանում:

Ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու վետերանների հուշարձանները, Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինուժը նպատակաուղղված ոչնչացնում եւ պղծում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները: Պարզ օրինակ.՝ Արցախը տվել է Խորհրդային Միության հինգ մարշալ: Այժմ ոչնչացված են այդ մարդկանց բոլոր հուշարձանները իրենց պատմական հայրենիքում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող իրենց հարազատ գյուղերում: Չարդախլու գյուղում, որը տվել է Խորհրդային Միության հարյուրավոր գեներալներ, երկու մարշալ՝ Բաղրամյանն ու Բաբաջանյանը, բոլոր հուշարձանները ոչնչացվել են: Իր հայրենի գյուղում ոչնչացվել է ծովակալ Իվան Իսակովի հուշարձանը: ԽՍՀՄ ընդամենը երեք ծովակալ է եղել, նրանցից մեկը Ղարաբաղից էր, իսկ նրա փոքր հայրենիքում հուշարձանը ոչնչացվել է: Ավերվել է մարշալ Հանբերյանցի հուշարձանը, պղծվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը՝ նրա ծննդավայր Շուշիում: Ավերվել է Իվան Թեւոսյանի հուշարձանը, մարդ, որի ջանքերի շնորհիվ ԽՍՀՄ ողջ արդյունաբերությունը արեւմտյան շրջաններից, որոնք բռնազավթման սպառնալիքի տակ էին, տարհանվել է Ուրալից այն կողմ եւ Սիբիր: Թեւոսյանը Բաղրամյանի հետ միասին թաղված է Կրեմլի պատի տակ:

Սա բոլորին է հայտնի, այդ թվում՝ Ռուսաստանում: Ի դեպ, Ռուսաստանի Քրեական օրենսգրքում կա հոդված, որի համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի ոչնչացումը եւ պղծումը պատժվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս: Բաքվում պետք է հիշեն, որ Ադրբեջանի նախագահն ինքն է մասնակցել Ռասուլզադեի հուշարձանի բացմանը՝ այն մարդու, որը ստեղծել է ադրբեջանական СС լեգեոնները, Անդրկովկասը գրավելու, ռուսների եւ հայերի, հրեաների եւ մյուս ժողովուրդների ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Չգիտես ինչու, պարոն Բայրամովը «մոռացել է» Բաքվում հրեական գերեզմանատան ավերումը, բայց նա հիանալի հիշում է Երեւանում Հոլոքոստի հուշարձանի դեմ կատարված վանդալիզմը: Հոլոքոստի հուշարձանի վրա ձեռք բարձրացնողներն անպայման կկանգնեն դատարանի առջեւ եւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Բայց ադրբեջանցի նախարարի նման տեղեկացվածությունը հուշում է, որ այդ հանցագործությունը հովանավորել են արտաքին ուժերը, որոնք փորձում են հարված հասցնել Հայաստանի ազգային շահերին եւ վարկանիշին: Հայերը չեն կարող չհարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915-ին, նույնպես Հոլոքոստ էր:

Փաստորեն, նախարարը պատահաբար խոսեց նաեւ հետագա ծրագրերի մասին: Հաջորդ թիրախը կլինի Մոնթե Մելքոնյանը՝ որպես «ահաբեկչի հերոսացման» հավաքական կերպար: Նման քաղաքականությունը, Ռուսաստանին ներգրավելու փորձի տարրերով, հետապնդում է շատ հեռահար եւ ստոր նպատակներ՝ առաջին հերթին խարխլել հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: Դա չի հաջողվի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ…
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը
Վստահության այդ միջոցառումները կարող են օգնել ստեղծել մթնոլորտ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների համար...
Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ. Վրաստանի ԱԳՆ
Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր…
Երբ դասալիքները մեղադրում են Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, հարց է ծագում` որտեղ էին բախտորոշ ժամին. Գագիկ Բաղունց
Զարմանում եմ, երբ պատերազմը երևանյան իրենց բնակարաններում անցկացրած ընդդիմադիր գործընկերները ինձ` «Միասնական հայրենիք» կուսակցության...
Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները
Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել վերադարձող գերիներից (ֆոտո)
Մեր 15 եղբայրները վերադառնում են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ