News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը երեւակայական հարցազրույց է ներկայացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Պարոն Տեր-Պետրոսյան, դուք եղել եք  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր Հայաստանի և Արցախի միավորումը։ Դուք հանրահավաքների ժամանակ, ձեր ելույթներն ավարտում էիք «քանի դեռ Ղարաբաղը չի միացել մայր Հայաստանին․․․ուրեմն պայքար-պայքար մինչև վերջ»։ Հետագայում գալով իշխանության, դուք, արդեն 1990թ․ ՀՀ ԳԽ փակ նիստում հայտարարեցիք, որ անհնար է Ղարաբաղի միացումը, իսկ 1992թ․ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասացիք, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, որպես ինքնավար մարզ։ Հետագայում 1997թ․ ձեր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում, փաստորեն կրկնեցիք նույն միտքը։ Խնդրեմ, ինչպե՞ս կբացատրեք ձեր տեսակետների նման փոփոխությունները։

Հարգելիս, դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում։ Գորբաչովյան տարիներին, ԽՍՀՄ-ում տրվեցին որոշակի ազատություններ, որի արդյունքում ծագեց Ղարաբաղի հարցը։ Ես հոտառությամբ զգացի, որ շուտով ԽՍՀՄ-ը փլուզվելու է և Ղարաբաղի խնդիրը հիանալի առիթ է այն շահարկելու և իշխանության գալու համար։ Եվ ինչպես տեսնում եք, ես չեմ սխալվել։

Պարզ է, հարգելի Տեր-Պետրոսյան, բայց չէ՞ որ ղարաբաղյան պատերազմի արդյունքում մենք տվեցինք բազմաթիվ զոհեր, նաև ունեցանք հաղթանակներ և ի վերջո Արցախը փաստորեն անկախացավ։ Միթե՞ այս ամենը ձեզ չստիպեց վերանայել ձեր տեսակետները։

Այդ հաղթանակները տեղի ունեցան ոչ իմ կամքով։ Ցավոք, այն ժամանակ  ղարաբաղցիներն ու Հայաստանի ընդդիմությունը թույլ չտվեց իրականացնելու իմ պարտության ծրագիրը։ Որքան էլ ես փորձեցի ստիպել, որ նրանք հանձնեն գրավված, կամ ինչպես իրենք են ասում՝ ազատագրված Շուշին, Քելբաջարը և մնացած տարածքները, ինձ չլսեցին։ Եվ ես, մեծահոգաբար համակերպվեցի դրա հետ և այդ հաղթանակները վերագրեցի իմ անձին։

Հարգելի Տեր-Պետրոսյան,  դուք քննադատում եք հայ մտավորականներին, մասնավորապես պատմաբաններին, հայդատականության, ֆիդայական մտածողության մեջ։  Սակայն հիշում եմ, որ դուք 1990թ․ ապրիլի  24-ին Օպերայի հրապարակում հանրահավաքի ձեր ելույթում,  հակառակը՝ քննադատեցիք այն պատմաբաններին, ովքեր դեմ են արտահայտվել ֆիդայականությանը և հայդատականությանը։ Նաև չե՞ք  կարծում, որ ձեր և Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունքը հայ մտավորականության հանդեպ , փաստորեն նույնն է։

Նորից պետք է կրկնեմ, որ դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում։ Այդ ժամանակ մոտենում էին ԳԽ ընտրությունները և անհրաժեշտ էր  հնարավորինս շատ ձայներ ապահովել, քո կողմը քաշելով նաև այդպես մտածողներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, լինելով իմ աշակերտը, ընդամենը կրկնում է իմ տեսակետը։

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան, կարելի՞ է ասել,  որ ձեր քաղաքական ծրագիրը Նիկոլ Փաշինյանը իրականացրեց։ Եթե այո, ապա ի՞նչն է նրա հանդեպ ձեր ատելության պատճառը։

Այո, նա իրականացրեց իմ ծրագիրը՝ Ղարաբաղը թողնելով Ադրբեջանի կազմում։ Բայց նա նման է անառակ որդուն։ Չէ՞ որ նա իմ թիմից էր և պետք է ամեն ինչ աներ, նաև ամեն զոհողություն, ընդհուպ իր սեփական կյանքի գնով, որ ես գայի իշխանության։ Ես նրան չեմ կարող ներել, քանի որ նա օգտագործեց իմ գաղափարները, գողացավ իմ համակիրների, աշակերտների զգալի մասին և ստորաբար վերցրեց իշխանությունը։ Ժողովրդական խոսքով ասած, նա ինձ «քցեց»։

Բայց չէ՞ որ դուք ասացիք, որ այդպիսին է քաղաքականությունը։

-․․․․․․․

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան, պատկերացնում եմ, թե դուք ինչպես եք ատում նաև Ռոբերտ Քոչարյանին։

Այո, բոլոր նրանք, ովքեր ինձ զրկեցին իշխանությունից , ես ատելու եմ մինչև կյանքիս վերջը։ Այդ մարդիկ են Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, նաև Սերժ Սարգսյանը։

Բայց, պարոն Տեր-Պետրոսյան, ձեր բազմաթիվ ելույթներում, դուք բարձր եք գնահատել Վազգեն Սարգսյանին։

Եվս մեկ անգամ կրկնեմ, դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում։ Վազգեն Սարգսյանի մահը ես մեծ բավականությամբ ընդունեցի, բայց քանի որ նա արդեն մահացած էր, պետք էր նրա, որպես հերոսի անունն օգտագործել հանուն սեփական շահի։

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան, դուք միշտ խոսում եք խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների և լավ ապրելու մասին։ 2008թ․ հայտարարում էիք, որ Հայաստանին բավարար է 10000-անոց բանակ։ Այժմ էլ կարծեք բավարարված եք, որ Սյունիքի սահմանները ռուս խաղարարարներն են հսկում։ Արդյոք, հնարավոր համարու՞մ եք, որ իսկապես Հայաստանը կարող է խաղաղ, առանց լուրջ զինված ուժեր ունենալու գոյատևել թուրք-ադրբեջանական աքցանում։

Այո, մենք հայերս խեղճուկրակ ժողովուրդ ենք և չենք կարող ունենալ մեծ նպատակներ։ Մեր միակ նպատակն ու ցանկությունը պետք է լինի համակերպվել իրավիճակի հետ, խոնարհվել թուրքերի և ադրբեջանցիների առջև  և քիրվայություն անելով քարշ գալ։ Ինչ վերաբերում է 10000-անոց բանակի մասին իմ խոսքին, ապա սա այն դեպքն էր երբ քաղաքականությունն ու իմ տեսակետները համընկան։ Իմ խոսքն ուղղված էր մեր ժողովրդի այն ինձ հարազատ  հատվածին, որի համար հայրենիքը կարևոր չի, այլ միայն սեփական շահը։

Դուք դեմ արտահայտվեցիք Շուշին և Հադրութը Արցախի կազմ վերադարձնելու մտքին։Չե՞ք կարծում, որ եթե այդպես մտածեին նաև Առաջին հանրապետության ստեղծողներ Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, ապա այսօր Հայաստան չեր լինի, նաև Սյունիքով և Լոռիով։

Այո, ես ատում եմ բոլոր նրանց ում դուք թվարկեցիք, ատում եմ նաև Միքայել Նալբանդյանին, Ռափայել Պատկանյանին, Րաֆֆիին և մյուսներն, որ հայ ժողովրդի մեջ մտցրեցին, այո՝ մտցրեցին, ոչ թե արթնացրեցին արժանապատվության զգացումը։ Եթե նրանք չլինեին , մենք շատ լավ մեր գոյությունը քարշ կտայինք Օսմանյան կայսրությունում։

Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան, դուք ձեր հարցազրույցում անհանգստությու արտահայտեցիք ատելության խոսքի և հնարավոր բախումների մասին։ Բայց, չէ՞ որ, 2008թ․ դուք և ձեր համակիրները ձեր հակառակորդներին և  բոլոր նրանց, ովքեր չէին միանում ձեզ անվանում էիք  մոնղոլ-թաթարներ, դավաճաններ, տականքներ և  այլն։ Դուք նաև կկանխարգելեցիք բախումը, որը բերեց տասը զոհերի և հարյուրավոր վիրավորների։

Էլի պիտի կրկնեմ, որ սա քաղաքականություն է։ Եվ ևս մեկ կարևոր հանգամանք՝ քաղաքական գործիչը երբեք չպետք է խոսի իր սխալների մասին։ Ինչ վերաբերում է այսօրվան, ապա քանի որ ես շանս չունեմ իշխանության գալու, ապա  նախանձից պետք է խստորեն քննադատեմ մյուսներին։ Եվ վերջինը․ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին (ժպտում է)։

Եվ վերջին հարցը, պարոն Տեր-Պետրոսյան։ Այժմ Արցախը կորցնելուց հետո, դուք բավարարվա՞ծ եք, որ ձեր ծրագիրն իրականացավ, թեկուզ հազարավոր զոհերի գնով։

Ոչ միայն բավարարված եմ, այլև չարախնդում եմ։ Ձեզ հասնում էր, քանի որ դուք չգնահատեցիք իմ մեծությունն ու իմաստությունը և թույլ տվեցիք, որ ինձ հեռացնեն իմ իշխանական վայելքներից։ Իսկ զոհերը ոչ մի առընչություն չունեն քաղաքականության և իմ բավարարվածության հետ։

Շնորհակալություն, պարոն Տեր-Պետրոսյան։

Երևակայական հարցազրույցը վարեց՝ Ավետիք Իշխանյանը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաղավարդը ոտքի է կանգնում. հրետակոծությունից վնասված տները նորոգում են
Պատերազմից հետո վնասվել է 46 բնակելի տան տանիք, 52 տուն նորոգման մեջ է, ծրագրին հատկացվել է արդեն 120 մլն դրամ…
Ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա. Էդուարդ Շարմազանով
Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է…
Փաշինյանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը
Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց …
44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում…
Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների...
Ստեփանակերտի քաղաքապետարանը օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների գույքահարկի արտոնություն է սահմանել
Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը վերոնշյալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին անհրաժեշտ է ներկայանալ Ստեփանակերտի...
Ամենաշատ