News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նախկին արքայադստեր Մակոյի ամուսինը՝ Կեյ Կոմուրոն, վճարել է պարտքի համար անհրաժեշտ գումարը, որը երկար ժամանակ խանգարում էր նրանց նշանադրությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kyodo-ն։

Կոմուրոյի եւ Մակոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել է։ Հետաձգման պատճառ էին դարձել փեսացուի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումները, ով պահանջում էր 4 միլիոն իեն (մոտ 35 հազար դոլար) վերադարձնել իրեն: Տղամարդը հայտնել էր, որ գումարը հատկացվել էր, մասնավորապես, Կոմուրոյի ուսման համար։ Պարտքի մասին տեղեկությունը դժգոհություն էր առաջացրել նաեւ Ճապոնիայի որոշ քաղաքացիների մոտ, ովքեր կարծում էին, որ երիտասարդն օգտագործում է արքայադստեր հետ նշանադրությունը՝ իր խնդիրները լուծելու համար։

Kyodo-ի փոխանցմամբ` նոյեմբերի 15-ին Կոմորոն անհրաժեշտ 4 միլիոն իենը փոխանցել է մոր նախկին ընկերոջ բանկային հաշվին։ Մինչդեռ ֆինանսական աղբյուրների մասին, որոնց շնորհիվ նա կարողացել է հայթայթել անհրաժեշտ միջոցները, տեղեկություններ չեն հաղորդվում։

Կոմուրոյի եւ Մակոյի հարսանիքը տեղի է ունեցել հոկտեմբերին։ Արքայադուստրը զրկվել է տիտղոսից՝ ամուսնանալով Ճապոնիայի սովորական քաղաքացու հետ։ Նոյեմբերի 14-ին նորապսակները ժամանել են ԱՄՆ։ Նրանք նախատեսում են հաստատվել Նյու Յորքում, որտեղ աշխատում է Կոմորոն։ Մակոն նույնպես ցանկանում է իրեն համապատասխան աշխատանք գտնել այնտեղ։ Ճապոնական լրատվամիջոցները նրա համար ամենանախընտրելի տեղերից մեկն են ճանաչել ԱՄՆ Բնական պատմության թանգարանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ