News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օրենսդրորեն պետք է ամրագրվի, որ քաղաքական գործիչներն իրավունք չունեն ընթացիկ քրգործերի վերաբերյալ դատողություն անելու։ Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դատավորների հետ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա խոսքով, կալանավորման վերաբերյալ սխալ ընկալում կա նաև հասարակության մեջ, շատ դեպքերում զգացմունքայնություն ունեցող գործերով աձին անազատության մեջ տեսնելու միտումը խիստ կաշկանդում է  դատարանին։

«Շատ դեպքերում մենք տեսել ենք նման ճնշումների ակնհայտ օրինակներ։ Ունենք խնդիր հատկապես վերջին շրջանում ԲԴԽ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ։ Ինչքանով ես եմ ուսումնասիրել խնդիրը, դրանց մեծ մասը վերաբերում է այս կամ այն քրեական գործով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումներին։ Տպավորություն է ստեղծվել, որ կարծես դատավորը հետապնդվում է իր կողմից կայացրած որոշման համար, հիմնականում կալանավորումը  ոչ թե որպես խափանման միջոց ընտրելու, այլ չընտրելու որոշման դեպքում, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից առավել նպաստավոր որոշում է»,-ասաց փաստաբանը՝ մտահոգիչ համարելով այդ պրակտիկան։

Փաստաբանի խոսքով, դատարանները հակված չեն որպես խափանման  միջոց ընտրել գրավը, քանի որ կա իրավամտածողության խնդիր, քրեական հետապնդման մարմինները չեն ցանկանում կիրառել գրավ։

Նա ընդգծեց, որ դատարանները կալանքի որոշում կայացնում են նաև այն դեպքերում, երբ այս կամ այն քրեական գործի վերաբերյալ մինչդատական վարույթում մեղադրական բնույթի հայտարարություն են անում, պնդումներ են ներկայացնում քաղաքական գործիչները. «Այս կամ այն քրգործով քաղաքական գործիչների հրապարակավ մեղադրական բնույթի կարծիքներ են հնչեցնում, և դրան զուգընթաց քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացնում։ Սա չի կարող չազդել կալանավորման գործընթացների վրա։ Օրենսդրական արգելք պետք է լինի զսպվածություն սահմանելու առնչությամբ, սա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից:

Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք ունենք դատավորներ, որոնց վրա նման հայտարարություններն ազդեցություն ունենալ չեն կարող, և իրենք կարող են հավատարիմ մնալ իրենց կոչմանը, բայց ես նորից եմ կրկնում, քաղաքական գործչի հրապարակային հայտարարությունները բացասաբար են ազդում գործի քննության, և դատավարական հարկադրանքի ու խափանման միջոցի ընտրության վրա։

Իմ կարծիքով, անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել քաղաքական գործիչների կողմից քաղաքական զսպվածության կոմպոնենտը, քաղաքական գործիչը պետք է զրկված լինի հնարավորությունից ընթացիկ գործի վերաբերյալ անել որևէ դատողություն, սա նախ բխում է իշխանության տարանջատվածության սկզբունքից։ Երբ քաղաքական գործիչը կատարում է այս կամ այն հայտարարությունը, դա անուղղակի ճնշում է դատարանի վրա»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ