News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում համայնքային դպրոցի մասնաշենքը 10 տարով վարձակալության տվեց արտադրական ձեռնարկությանը:

Նախագծում ասվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել  «ՍՋՆ  ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ»  սահմանափակ պատասխանատվության ընկերությունը «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  չօգտագործվող մասնաշենքի վարձակալման խնդրանքով՝ պարտավորվելով կատարել 1 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ:

ՊԳԿ-ն տեղեկացնում է, որ, որ ՀՀ Արարատի մարզպետարանը՝ որպես «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն իրականացնող մարմին, Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել ՊՈԱԿ-ի տարածքից 840 քառ.մետր մակերեսով չօգտագործվող կիսակառույց երկհարկանի մասնաշենքը մրցութային եղանակով, տաս տարի ժամկետով վարձակալության տրամադրելու  նպատակով հայտ, բայց միակ հայտատուն եղելէ «ՍՋՆ  ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:

Այդ պատճառով էլ Պետական գույքի կառավարման Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 840 քառ.մետր մակերեսով տարածքն ուղղակի ձևով 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել »ՍՋՆ ՌՈԼԼՄԵՆ ՎՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ այն հետ վերցնելով «Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից:

Ընկերությունը արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալներ է արտադրում և նախկինում կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
«Ժողովուրդ». Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի...
Այս տարի 300 հազար իշխան ձուկ է նախատեսվում բաց թողնել Սևանա լիճ. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խորհրդարանի գլխադասային...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է…
Ամենաշատ