Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահների կողմից այսօր՝ մարտի 28-ին, կատարված խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
NEWS.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։




























