News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, NEWS.am–ին տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  էր ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 1000 քաղաքացու:

Նաև ահազանգեր էին ստացվել, որ պայթուցիկ սարքերի կան «Մեգամոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում։ Վերջինում ևս պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ