News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւս այսօր՝ մայիսի 3-ին անհնազանդության ակցիա է տեղի ունեցել:

Քաղաքացիները նաեւ այցելել են զոհված զինծառայողների շիրիմներին, ապա «Դիմադրություն» շարժման շրջանակում բողոքի զանգվածային միջոցառումներ իրականացրել․ ավտոշքերթով եռագույններով շրջել են քաղաքում, հետո  փակել միջպետական մայրուղին՝ ամբողջ շարժը պարալիզացնելով։

«Մեր ոգին պետք է միշտ բարձր լինի, միշտ պայքարող լինենք, ու պատահական չէ մեր կարգախոսը՝ «միություն, պայքար, հաղթանակ»։ Մենք պարտք ունենք մեր տղերքին։ Ու նաև որպես դաշնակցական՝ երդում ունենք տված․ մեր հայրենակիցներն էլ պետք է երդվեն հանուն  հավերժական Հայաստանի»,-զոհերի հուշահամալիրում ասաց ՀՅԴ Սպիտակի կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Ասատրյանը։

Ապա վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան» և կոչ արեցին միանալու պայքարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ