News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 6-ին Սան Պաուլոյում  անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին  Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձները՝ հասցեագրված Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի Հայ Եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջիկյանը՝ շնորհակալութունհայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր այս տնօրինության և երիտասարդական քրիստոնեական առաքելությանն այդքան կարևորւոթյուն տալու համար, ինչպես նաև՝ Հայր Թովմային՝ ֆորումը կազմակերպելու համար։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդես եկավ«ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով բանախոսությամբ, անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, ռազմավարական նպատակներին, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։

«World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկեցին աշխատարանները․ երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։

Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։

Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ, որոնց հետ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդն ու ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն առանձնազրույցներ ունեցան և քննարկեցին թեմի երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր։

Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։

Մայիսի 8-ին Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ)տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ...
Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հռոմում
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները...
Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կբերվեն տարբեր սրբություններ, որոնք…
Հայրենիք ենք կորցնում. Տեր Եսայի քահանա Արթենյան
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող...
Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ….
Մենք այստեղ գալիս ենք աղոթքի, չենք գալիս հարցերի պատասխանելու. Գարեգին Բ-ն Եռաբլուրում լրագրողներին
Հոգեւորականները Գարեգին Բ-ի հետ միասին տերունական աղոթք արտասանեցին, ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին եւ հեռացան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ