News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ  անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարները փակել էին փողոցը, իրավիճակը լարվեց: Կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքացիներին:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը «լայվ» է մտել այս հատվածից եւ նշել, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկում նաեւ մայթին գտնվող մարդկանց. «Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում ինչի համար»,-ասաց նա:

Բերման ենթարկվողիների թվում են նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Քաղաքացիներից մեկին կոշտ գործողությամբ մտցրեցին ոստիկանական մեքենա, նա էլ ոստիկանների կողմը թեքվելով՝ սկսեց բղավել՝ «թուրք, թուրք»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Տպել
Ամենաշատ