News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալելանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածով։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Մեղադրանք առաջադրվեց զորամաս ինքնակամ մուտք գործելու համար եւ հայհոյանք տալու համար։ Նրան 3 հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել, որի պատասխանը դեռեւս չենք ստացել, հետեւաբար դիրքորոշում չենք հայտնի մեղադրանքի վերաբերյալ»,- ասաց նա։

Նշենք, որ Արթուր Գալեյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, իսկ նրա եղբայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակ էին եկել՝ պահանջելու՝ ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբորը՝ Արթուր Գալեյանին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գարիկ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ