News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հերթական՝ թվով երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է եւ տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորվեցինք՝ ինչպես շարունակել աշխատել Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվեց 3+3 ձեւաչափը,- ասել է նա։- Առաջին հանդիպումն անցկացրեցինք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է, շատ մոտ ապագայում, ակնակում եմ, որ կկարողանանք այդ մասին հայտարարել»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ