News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորա Մանուկյանի հաշմանադամության 3-րդ  կարգը սոցիալական ապահովության նախարարությունը չի հաստատել,  պատերազմի մասնակիցը  զրկվել է թոշակից: NEWS.am-ի հետ զրույցում Ժորան պատմեց, որ պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, հիմա էլ դեռ գլխի հատվածում 4սմ մեծությամբ բեկոր կա, որը դեռ հեռացված չէ:

«3 բեկոր կար գլխիս վրա, երկուսը հեռացրել  են, մեկը դեռ կա: Ձախ կողմս` ոտք, ձեռք, ընդհանրապես չէի զգում, վերականգնողական կուրս անցնելուց հետո սկսեցի քայլել,  ձեռքս շարժել, ինչից հետո հանձնաժողովը ինձ ասաց, որ քայլում ես, ձեռքդ շարժում ես, դա կարգ չի առաջացնում, կարող ես աշխատել: Մինչ այդ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեի: Այսինքն` իրենց ասելով ես կարող եմ աշխատել, բայց ես մինչեւ հիմա անտանելի ցավեր ունեմ, ձախ ձեռքով չեմ կարողանում ընդհանրապես ծանրություն վերցնել, չեմ կարող աշխատել: Բացի այդ թոշակս ծախսում էի դեղորայքի վրա, նաեւ հոգեմետ դեղեր եմ խմում, որը նույնպես գնում եմ, հոգեբանական խնդիրները նույնպես առաջացել են պատերազմից հետո»,- պատմեց նա:

20-ամյա Ժորան պատմեց, որ պատերազմի ժամանակ ինքը մասնակցել է Մատաղիսի ուղղությամբ մարտերին, վիրավորում է ստացել հոկտեմբերի 6-ին, կոմայից դուրս է եկել հոկտեմբերի 12-ին, որից հետո մինչեւ այժմ շարունակում է վերականգնողական բուժումներ ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ