News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ NEWS.am-ին հայտնեց  ՀՀ Պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` մեկնաբանելով «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:

Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»,- ասաց նա:

Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է  մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են  անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը Ադրբեջանից առաջարկներ է ստացել. Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը. Աղաջանյան
Նա նաև հայտնեց, որ չի բացառվում` մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան–Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում...
Ինչպե՞ս սակավաբնակ Հայաստանը կարողացավ ազդեցություն ունենալ․ ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան՝ ելույթ ունենալով Միլի մեջլիսում, տարակուսանք է ․․․
ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից...
Ի՞նչ սկզբունքների հիման վրա կարող են Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքել․ պարզաբանում է փորձագետը
Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա դա կարվի այս սկզբունքների հիման վրա․․․
Մեզ համար սկզբունքային է Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական…
Լավրովը հայտարարել է Հարավային Կովկասի հարցով 3 + 3 հարթակի առաջիկա հանդիպման մասին
Լավրովը հավելել է, որ այս բոլոր ուղղություններում Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կողմերին․․․
Ամենաշատ