Թերթը գրում է, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարարության հետ ունեցած խնդիրներից եւ հիմնադրամը լքելուց հետո անդամագրվել է Հայաստանի Մարքսիստական կուսակցությանը:
«Թերթը երեկ այդպես էլ չկարողացավ կապ հաստատել նրա հետ` ճշտելու տեղեկատվությունը, սակայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին մոտ կանգնած անձինք հայտնեցին, որ Թամար Պողոսյանը ներկայումս Մարքսիստական կուսակցության փոխնախագահն է:
Թամար Պողոսյանը հայտնի է իր հռետորությամբ, ինչն էլ անհրաժեշտ է հայ մարքսիստներին եւ նրանց ղեկավար Դավիթ Հակոբյանին»,- գրում է «Երկիր»-ը:

























