News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լանկաստերի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Երկրի պատմության ողջ ընթացքում բոլոր կենդանի օրգանիզմների զանգվածային անհետացումը հրաբխային ակտիվության պատճառով կարող էր լինել, գրում է involta.media-ն։

Ամենամեծ անհետացումը հանգեցրել է ցամաքային տեսակների ավելի քան 90 տոկոսի մահվանը: Դա կապված է մեթանի արտազատումների հետ, որը տեղի է ունեցել մոտ 260 միլիոն տարի առաջ, հայտնում է Nature Communications գիտական ամսագիրը։

Մեթանի առատությունը կարող էր գլոբալ տաքացում առաջացնել։ Դա հավանաբար տեղի է ունեցել հրաբխի կողմից ածխի եւ նավթի ստորգետնյա հանքավայրերի տաքացման պատճառով։

Այժմ մասնագետները ծրագրում են շարունակել հետազոտությունները, որպեսզի ավելի ճշգրիտ պատասխանեն բոլոր կենդանի էակների կայուն գոյության վրա հրաբխային ակտիվության ազդեցության մասին հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ