News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ ոչ ոք չի կարող իր վրա ազդել կապված այն բանի հետ, որ ադրբեջանցի «ակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը։

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, «օրինական իրավունք է. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կարող են լինել զանգեր, ինչ-որ հայտարարություններ, բայց պետք չէ դրանց նշանակություն տալ։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական կոռեկտությունից դրդված։ Բայց սա դույզն-ինչ չի փոխի մեր դիրքորոշումը»։

Ալիեւը կրկին հայտարարել է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին. «Արեւմտյան Ադրբեջանը (ադրբեջանական իշխանությունները դրա տակ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը) մեր պատմական հողն է։ Դա հաստատում են բազմաթիվ պատմական փաստաթղթերը, պատմական քարտեզները, մեր պատմությունը։ Մեզ անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ մշակել»,- ասել է նա։

Նշենք, որ Արցախն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքը բացելու կոչով Իլհամ Ալիեւին զանգահարողների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ