News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից մանրամասներ չեն հայտնում դեկտեմբերի 26-ի գիշերը 7 տարեկան տղայի մահվան դեպքից՝ հորդորելով սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին։

«Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, սպասենք դատաբժշկական փորձաքննության պատասխանին»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը։

Ավելի վաղ armLur.am-ը հայտնել էր,   որ գիշերը ժամը 1։00–ի սահմանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 7 տարեկան տղա երեխա է մահացել։

Մահացած տղայի հարազատները կոտրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիները, մայրը փորձել է պատուհանից ցած նետվել, սակայն բժիշկները կանխել են։

Նշենք, որ օրեր առաջ էլ 3, 5 տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպք էր գրանցվել   «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական բաժանմունքում։

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ 3,5 տարեկան երեխայի հարազատները դիմել էին այդ հիվանդանոց, երբ երեխան արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր։

«Երեխայի մոտ բժիշկները նախնական ախտորոշել են «սեպտիկ շոկ» եւ շուրջ 40 րոպե վերակենդանացման միջոցառումներ արել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,– հայտնեցին հիվանդանոցից։

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ